Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալվել է հայ ուսանողին սպանողը


Մոսկվայի քաղաքային դատախազության մամլո ծառայությունից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ ձերբակալվել է Ռուսաստանի մայրաքաղի միջնակարգ դպրոցներից մեկի աշակերտ Կուլագինը, ում կասկածում են շաբաթ օրը «Պուշկինսկայա» մետրոյի կայարանում հայազգի 17-ամյա ուսանող Վիգեն Աբրահամյանին սպանելու մեջ:

«Ձերբակալված երիտասարդը արդեն խոստովանական ցուցմունք է տվել», - հայտնել է դատախազության աշխատակիցը՝ հրաժարվելով ներկայացնել սպանության շարժառիթները:

Ապրիլի 22-ին Մոսկվայի քաղաքային դատախազությունը քրեական գործ էր հարուցել Կառավարման պետական համալսարանի ուսանող, մոսկվայաբնակ Վիգեն Աբրահամյանի սպանության փաստի առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG