Մատչելիության հղումներ

Լոմբեն եւ Բետեն կարող են վերադառնալ Հայաստան


Ինչպես նշում է«Փյունիկ» ակումբի մամլո քարտուղար Վարդան Թադեւոսյանը, Հայաստանի հավաքականի եւ «Փյունիկ»-֊ի նախկին գլխավոր մարզիչ Ստոյկիցայի օգնական Ստոյկան ներքին պայմանավորվածություն էր ձեռք բերել երկու ֆուտբոլիստների հետ՝ Հայաստանից հեռանալուց հետո նրանց հրավիրել ռումինական «Ռապիդ»: Ֆուտբոլիստները, սակայն, այդպես էլ չկարողացան հանդես գալ Ռումինիայում, քանի որ պայմանագիր ունեին «Փյունիկ»֊ի հետ:

«Լոմբեն եւ Բետեն դիմել են ՖԻՖԱ֊-ին՝ հարցը լուծելու ակնկալիքով», -֊ ասում է Վարդան Թադեւոսյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Փյունիկ» ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը, ակումբը, իր հերթին, դիմել է ՖԻՖԱ֊ին՝ հորդորելով ֆուտբոլիստներին վերադառնալ Հայաստան եւ լրացնել բաց թողած 8 ամիսները: Կարեն Հարությունյանը չի բացառում, որ համաձայնության դեպքում ֆուտբոլիստների հետ նոր պայմանագիր կարող է կնքվել. - «Ակումբը պատրաստ է կրկին ընդունել Լոմբեին եւ Բետեին:

Ինչ վերաբերում է ռումինական ակումբին, ապա «Ռապիդ»֊-ը Լոմբեին եւ Բետեին ձեռք բերելու խնդրանքով «Փյունիկ»֊ի ղեկավարներին չի դիմել:

Ամենայն հավանականությամբ, խնդիրը կլուծվի ապրիլի 27֊-ին՝ ՖԻՖԱ֊-ի հատուկ հանձնաժողովի միջոցով:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG