Մատչելիության հղումներ

Թուրքիայում կանցկացվի հայ –թուրքական հարաբերություններին նվիրված համաժողով


Ապրիլի 20-22-ին Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրչիեշի համալսարանում տեղի կունենա «Օսմանյան հասարակությունում համատեղ ապրելու արվեստ. թուրք-հայկական հարաբերությունների հարցը» թեմայով համաժողով:

«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Էրչիեշի համալսարանի ռեկտոր Չենգիզ Ուտաշի խոսքերով, համաժողովին մասնակցելու են 125 գիտնականներ աշխարհի տարբեր պետություններից, ինչպես նաեւ Պոլսո Հայոց Պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը:

Համաժողովի մասնակիցները ավելի մեծ ուշադրություն են դարձնելու հայ-թուրքական հարաբերությունների սոցիալական, ոչ թե՝ քաղաքական բաղադրիչի վրա:

Կազմկոմիտեի նախագահ, պրոֆեսոր Մեթին Հուլաղուն հույս է հայտնել, որ համաժողովը կազդարարի «նոր մեկնարկ հայ-թուրքական հարաբերություններում»:

«Ցանկանում ենք, որ համաժողովը ստեղծի նոր կամուրջ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Հուսով ենք երկրորդ համաժողովը անցկացնել Հայաստանում», - ասել է Հուլաղուն՝ ավելացնելով, որ «բարձրացվելու են թուրքերի եւ հայերի միջեւ խաղաղության, հանդուրժողականության եւ երկխոսության հարցերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG