«Ադրբեջանը մեծ հույսեր է կապում Ռուսաստանի հետ՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում», - հայտարարել է այսօր Ռուսաստանում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլօղլին:
Իր հավատարմագրերը հանձնելով նախագահ Վլադիմիր Պուտինին, դեսպանը կարծիք է հայտնել, որ «ռուս-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են բարձրացել»:
Նա փաստել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը անցած տարի գերազանցել է 1 միլիարդ դոլարը, եւ հույս հայտնել, որ 2006 թվականին այդ ցուցանիշը կաճի:
Նախագահ Պուտինը, ընդունելով հավատարմագրերը, ասել է, որ «Մոսկվայի եւ Բաքվի համագործակցությունը նպաստում է կայունության պահպանմանը Կովկասում եւ Կասպյան տարածաշրջանում»: