Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ իր երկիրը չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից:
Նախօրեին նախագահը հայտնել էր, որ Իրանը առաջին անգամ կարողացել է հարստացնել ատոմային էներգիա արտադրելու համար պիտանի ուրան: Այդ լուրը լուրջ մտահոգություն է առաջացրել Արեւմուտքում, ուր մտավախություն կա, թե Իրանը ատոմային ռումբ է ստեղծում: Ի պատասխան Իրանի նախագահը հայտարարել է. - «Եթե վրդովված եք՝ վրդովմունքից էլ մահացեք»:
«Այսօր իրադրությունը փոխվել է՝ մենք այլեւս միջուկային պետություն ենք եւ այդ դիրքերից ենք խոսելու», - ավելացրել է Ահմեդինեջադը:
Այսօր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մոհամեդ էլ֊-Բարադեյը Թեհրանում բանակցություններ է սկսելու Իրանի ղեկավարության հետ՝ միջուկային ծրագրի շուրջ: «ժամանակն է վերադառնալու բանակցային գործընթացին եւ քաղաքական լուծում գտնելու Իրանի եւ միջազգային հանրության միջեւ», - ասել է նա: