Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընդդիմությունը նախաձեռնելու է խորհրդարանական լսումներ ղարաբաղյան հարցի շուրջ


Ադրբեջանի խորհրդարանի մի քանի ընդդիմադիր պատգամավորներ մտադիր են առաջիկայում հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությամբ:

«Մենք պնդելու ենք, որ լսումներ անցկացվեն Ղարաբաղի շուրջ: Դրանք անհրաժեշտ է անցկացնել՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների ինտենսիվության հետ», - «Ինտերֆաքս»-ին ասել է ընդդիմադիր «Ումիդ» («Հույս») կուսակցության առաջնորդ, պատգամավոր Իգբալ Աղազադեն:

Նրա խոսքերով, լսումներ անցկացնելու հիմնական պատճառներից մեկն էլ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն է: Աղազադեն կարծում է, որ իրավիճակի սրումը կարող է լուրջ բացասական հետեւանքներ ունենալ Ադրբեջանի համար, եւ Բաքվին անհրաժեշտ է որոշակի երաշխիքներ ստանալ միջազգային հանրությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG