Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Ղարաբաղի հարցում կան նոր գաղափարներ»


Ղարաբաղի հարցում կան նոր գաղափարներ՝ «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում հանդիպելուց հետո:

Հանդիպմանը, որը տեւել է մոտ մեկ ժամ, մասնակցել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

«Կարծում եմ, առաջիկա շաբաթներին պարզ կդառնա, թե արդյո՞ք այդ նոր գաղափարները առաջարկների կվերածվեն», - նշել է Վարդան Օսկանյանը: Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են նաեւ էներգետակայի, տարածաշրջանի, երկկողմ հարաբերությունների, միջազգային իրադրության հետ կապված հարցեր, Վարդան Օսկանյանը որակել է «շատ օգտակար»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG