Մատչելիության հղումներ

Նոր շենքը կա, բայց ուսանողները դեռ ավերակում են սովորում


Պարսկահայ մի գործարար ներկայիս շենքի տարածքի դիմաց ուսումնարանին տրամադրում է Արշակունյաց պողոտայում գտնվող էլեկտրասարքավորումների գործարանի շենքը, նա նաեւ պարտավորվում է վերանորոգել այն, դարձնելով հարմար տարածք: Թեեւ կառավարությունը հատուկ որոշում է կայացրել, ուսումնարանը դեռ չի շտապում տեղափոխվել:

Կենտրոն համայնքի կադաստրի բաժինը, Սամվել Պետրոսյանի փոխանցմամբ, ձգձգում է գործընթացը: «Գումարի մասին խոսք լինել չի կարող», - պարզաբանում է ուսումանարանի տնօրենը, - «Տարածքի փողը գործարարաը ներդնում է նոր շենքում»:

Սամվել Պետրոսյանն ասում է, որ պարսկահայ ներդրողը սրտացավ է մոտենում ուսումնարանին եւ անում է հնարավորը, որպեսզի նոր շենքում լավագույն պայմանները լինեն: «Փոքր ուսումնարան է, փոքր էլ հարց, բայց մեկ տարի է չի լուծվում», - դժգոհում է տնօրենը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG