Մատչելիության հղումներ

Անդրե. «Աշխատում եմ կարծիքներին ուշադրություն չդարձնել»


Անդրեն գովազդ է համարում նաեւ «Առանց քո սիրո» երգի շուրջ ստեղծված մեծ աղմուկն ու երգը քննադատողներին համարում անվճար գովազդողներ: «Հիմա ես աշխատում եմ կարծիքներին ընդհանրապես ուշադրություն չդարձնել, քանի որ ես եմ այդ երգը ներկայացնող երգիչն ու ես սիրում եմ այն, իսկ ովքեր բասացաբար են վերաբերում երգին, թող չլսեն», - ասում է Անդրեն:

Անդրեն ինքն է հրաժարվել մասնակցել Հանրային հեռուստաընկերության երկու օր առաջ կազմակերպած բանավեճին: Երգիչն անիմաստ է համարում նման քննարկումների համար ժամանակ ու նյարդեր վատնելը: Քննարկման ժամանակ սխալ ինֆորմացիա է տրվել նաեւ Անդրեի ինտերնետային կայքի վերաբերյալ: Ադրբեջանցիների հարձակումից հետո կայքը չի աշխատել ընդամենը 7 ժամ, եւ ոչ թե 7 օր: Այս պահին էլ այն գործում է:

Հայաստանը «Եվրատեսիլ»-ում առաջին անգամ ներկայացնող երգիչը Հունաստանում կլինի արդեն մայիսի 9-ին: Իսկ մինչ այդ երգիչը մեկնելու է շրջագայությունների Ռուսաստան, Բելառուս, Մոլդովա, Անդորա, Մոնակո, Ֆրանսիա, Կիպրոս եւ Հունաստան:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG