Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Երեկ ՀՀ էներգետիկայի նախարարությունում ճոխ կերուխում էր, որը սկսվել էր առավոտյան եւ տեւել մինչ երեկո: Լրիվ հիմքերը կան պնդելու, որ սա ոչ թե կերուխում էր, այլ Հայաստանի՝ արդեն մի քանի տարի տեւող հոգեհացի հերթական փուլը», ընդգծված մատուցում է «Հայկական ժամանակ»-֊ը, հայտնելով, թե այդ կերուխումի ընթացքում նախապատրաստվում է Հայաստանի պատմության ամենախայտառակ պայմանագրերից մեկի նախագիծը՝ ռուսները վերցնում են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը եւ Իրան-Հայաստան գազամուղը: «Եւ սա ռուսների համար այնքան ուրախալի է, որ երեկոյան ժամը 18-ի մոտ ռուսական «ազպրոմ»֊ի մինչեւ վերջ հարբած ներկայացուցիչներից մեկին երկու հոգով նախարարությունից գրկած հանեցին ու նստեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը պատկանող «Մերսեդես»-֊ը:
Հաշվարկելով, որ այդ գործարքի արդյունքում գազի սակագնի բարձրացումը հնարավոր կլինի մեղմել 2,5 տարի, «Հայկական Ժամանակ»֊ը ընդգծում է. «Ընդամենը 2,5 տարի մի քիչ էժան գազ ստանալու համար մենք «ազպրոմ»֊ին ենք տալիս ոսկե ձվեր ածող հավին՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը: Բայց խնդիրն այն է, որ այն երկուսուկես տարին, որ մենք պետք է էժան գազ օգտագործենք, ավարտվում է ճիշտ այն ժամանակ, երբ ավարտվում է Քոչարյանի պաշտոնավարության ժամկետը, իսկ դրանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»:

Ըստ «Չորրորդ իշխանության»՝ «Այն, որ Հայաստանի տնտեսությունը գազի թանկացումից հետո կատակլիզմների է ենթարկվելու, հայտնի է բոլորին: Սա, իհարկե, ամենալավը գիտակցում են իշխանությունները: իտակցում են նաեւ , որ Հայաստանի «տնտեսական կայունությունը» մի քանի շաբաթների ընթացքում կարող է հիմնովին փլուզվել, իսկ իրենք կարող են մնալ այդ փլատակների տակ, ուստի արդեն այսօրվանից փորձում են անել ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը համընդհանուր թանկացումների համար մեղադրի ոչ թե իշխանություններին , այլ բիզնեսմեններին: Այդ «կոմպանիայի» սկիզբը դրեց Տիգրան Սարգսյանը` ակնարկելով, թե որոշ գործարարներ իրենց ներմուծած ապրանքը չպատճառաբանված բարձրացնում են»:

Այս չորս տարիների ընթացքում թե քաղաքական ու հասարակական ուժերի, թե «Ա1+»-ցիների համար, կարծես, պարզ դարձավ, թե ինչու եթերազրկվեց հեռուստաընկերությունը: Ու, կարծես, պարզ պիտի դառնար նաեւ , որ դժվար թե «Ա1+»-ին վերստին եթերում հայտնվելու հնարավորություն տրվեր նրանց օրոք, ում հրամանով անջատվեց ռուբիլնիկը», գրում է «Այբ-ֆե»֊-ն: Թերթը հիշեցնում է, որ ամեն տարի ապրիլի 2-ին խոսքի եւ մամուլի ազատության պաշտպանները բողոքի ակցիա են կազմակերպում, որով աջակցություն են ցույց տալիս «Ա1+»-ին: «Եվ ամեն անգամ ակցիայի մասնակիցների ձեռքում լինում են խոսքի ազատության կոչով պաստառներ: Անցած տարվա քայլերթի ժամանակ ձերբակալվեցին պաստառներն ու ձայնային ուժեղացուցիչները: Արդեն մեկ տարի դրանք «Ա1+»-ին չեն վերադարձվում: Ոստիկանները փորձում են խոսքի ազատությունը ճնշել իրենց մեթոդներով՝ մութ նկուղներում փակելով խոսքի ազատության բովանդակությամբ պաստառները»:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վարդան խաչատրյանը «Առավոտ»-֊ին հայտնում է. «Շարքային կուսակցականների դեմ եղել են բռնաճնշումներ, այսինքն` մարդկանց կանչել են, ուղղակի հայտարարել , որ եթե չեն ուզում աշխատանքը կորցնել, ուրեմն պիտի դուրս գան «Ժառանգություն» կուսակցության շարքերից: Նույնիսկ զգուշացրել են, որ դուրս չգալու դեպքում նաեւ իրենց հարազատների դեմ միջոցառումներ կիրականացվեն»:

Առաջիկա ամիսներին «Հանրապետություն» կուսակցությունը չի մասնակցելու որեւէ նոր ֆորմատների ձեւավորմանը՝ նման որոշում կայացվել է կուսակցության քաղաքական խորհրդի նիստում, ներկայացնում է «Հայկական ժամանակ»-֊ը, որի հետ զրույցում քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ասում է. «Մեզ համար ոչ մի դաշինք կամ ֆորմատ ձեւավորելը առաջնային խնդիր չէ: Մենք մտադիր ենք «Հանրապետություն» կուսակցությունը դարձնել այն առանցքը, որը միավորելու է ազատական արժեքներով Հայաստանի քաղաքացիներին»:
Արդյո՞ք այդ որոշումն է պատճառը, որ «Հանրապետություն»֊-ը տեւական ժամանակ է չի մասնակցում 17-ի ֆորմատի նիստերին՝ թղթակցի այս հարցին Սուրենյանցը պատասխանում է. «17-ի ֆորմատն իր առաքելությունը կատարել է. այն խնդիրը, որը այդ ֆորմատը դրել էր իր առջեւ սահմանադրական հանրաքվեի հետ կապված, այդ խնդիրն արդեն հետեւում է մնացել: 17-ի միավորումն ընդամենը համագործակցություն էր եւ ոչ ավելին, եւ քանի որ այդ ֆորմատը տեխնոլոգիական ֆորմատ էր, նման միավորման հենքի վրա գաղափարա-քաղաքական դաշինք ստեղծելը անպտուղ զբաղմունք կլիներ»:


«Հայոց աշխարհ»-֊ում ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը նշում է. «Եւ «Արդարություն» դաշինքը, եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ այս փուլում զբաղված են լինելու սեփական կառույցների ամրապնդմամբ: Եւ սա բավարար եմ համարում, եթե արտահերթ ընտրությունների հասնելու հեղափոխական ծրագրեր չկան ասպարեզում: Արտահերթ փոփոխությունների նախադրյալներ առայժմ չկան»:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG