Մատչելիության հղումներ

Իրանը նոր հրթիռ է փորձարկել


Իրանն այսօր հաջողությամբ փորձարկել է նոր հրթիռ, որը հնարավոր չէ հայտնաբերել ռադարի օգնությամբ, հայտարարել են Իրանի, այսպես կոչված, հեղափոխության պահապանները, որոնք մեծ դեր են խաղում երկրի քաղաքական կյանքում:


«Այս հրթիռը, որը կարող է խուսափել ռադարից, ի զորու է միանգամից մի քանի նշանակետ խոցել», - ասել է հեղափոխության պահապանների բարձրաստիճան հրամանատար Հոսեյն Սալամին:

«Ռոյթերզ»֊ի վկայությամբ՝ նոր հրթիռը փորձարկվել է Պարսից ծոցում սկսված ծովային զորավարժությունների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG