ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է հայտարարություն, պահանջելով Իրանից լիովին դադարեցնել ուրանի հարստացումը:
Անվտանգության խորհրդի 15 անդամները ընդհանուր համաձայնությամբ հաստատված հայտարարությամբ կոչ են արել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը մեկ ամսվա ընթացքում զեկուցել, թե արդյո՞ք Իրանը կատարում է իրեն ներկայացված պահանջը: Միաժամանակ լրատվամիջոցներն այսօր նշում են, որ Անվտանգության խորհուրդը չի հստակեցրել, թե ի՞նչ միջոցներ կարող են կիրառվել Իրանի դեմ՝ ՄԱԿ-ի պահանջը չկատարելու դեպքում:
Արեւմուտքը մտավախություն ունի, որ Իրանը միջուկային զենք է մշակում:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ջավադ Զարիֆը, որին թույլ չի տրվել դիմելու Անվտանգության խորհրդին, հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, սակայն չի հրաժարվի միջուկային էներգետիկան զարգացնելու ցանկությունից:
Այսօր Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերը քննարկվելու են Բեռլինում, որտեղ հանդիպելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտգործնախարարները եւ բարձրաստիճան դիվանագետները: