Մատչելիության հղումներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով Հայաստանը 86-րդն է


Համակարգիչների ու ինտերնետի օգտագործման եւ տեղեկատվական տենոլոգիաների զարգացման առումով Հայաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը Համաշխարհային տնտեսական ֆորում (World Economic Forum) կազմակերպության հրապարակած «Գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիա 2005» զեկույցում:

Աշխարհի 115 պետությունների ցուցակը գլխավորում է Միացյալ Նահանգները, որին հետեւում են Սինգապուրը, Դանիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Կանադան, Թայվանը, Շվեդիան եւ Շվեյցարիան: Առաջին տասնյակից դուրս են մնացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնող Ճապոնիան (16-րդ) եւ Հնդկաստանը (40-րդ):

ԱՊՀ-ի պետություններից Ռուսաստանը զբաղեցնում է 72-րդ, Ադրբեջանը՝ 73-րդ, Ուկրաինան 76-րդ, իսկ Վրաստանը՝ 95-րդ տեղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG