Մատչելիության հղումներ

Երեւանի կոնյակի գործարանը դադարեցրել է արտադրանքի արտահանումը Ռուսաստան


Երեւանի կոնյակի գործարանը ժամանակավորապես դադարեցրել է իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան:

«Կոմերսանտ» թերթն այսօր գրում է, որ Ռուսաստանի Կենտրոնական ակցիզային մաքսատունը ալկոհոլային արտադրանք արտահանողներին մինչեւ այժմ չի ապահովել նոր տեսակի ակցիզային դրոշմանիշերով:

«Մենք ստիպված ենք եղել դադարեցնել կոնյակի արտահանումը Ռուսաստան, որովհետեւ նոր դրոշմանիշերով մեզ չեն ապահովել, իսկ հների պաշարը սպառվել է», ասել է գործարանի արտաքին կապերի բաժնի ղեկավար Զառա Նազարյանը: Միեւնույն ժամանակ նա հայտնել է, որ գործարանի ռուսաստանյան առաքիչի պահեստներում կոնյակի պատկառելի պաշար կա, որը կբավականացնի մինչեւ ամառ:

Անցած տարի Հայաստանից Ռուսաստան է առաքվել 250 միլիոն դոլարի կոնյակ: Այդ գումարի կեսից ավելին բաժին է ընկնում Երեւանի կոնյակի գործարանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG