Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ազգային անվտանգության նախարարությունում մասնակցել է հոր՝ Հեյդար Ալիեւի արձանի եւ թանգարանի բացման ու նախարարությանը մարտական դրոշի հանձնման արարողությանը, որի ընթացքում հայտարարել է, թե Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է՝ երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնել:
«Ադրբեջանը մնում է հարցի խաղաղ կարգավորման կողմնակից, սակայն, դժբախտաբար, ոչ մի արդյունք դեռ չկա, եւ մենք պետք է որոշակիորեն վերանայենք մեր քաղաքականոթյունը», - «Թրենդ»-ի փոխանցմամբ, ասել է Իլհամ Ալիեւը՝ միաժամանակ նշելով, որ «խաղաղ բանակցությունների հնարավորությունները դեռ սպառված չեն»:
Նա ասել է նաեւ, թե Ֆրանսիայում վերջերս տեղի ունեցած բանակցությունները Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով են ձախողվել: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տեղի է ունենում բանակցությունների ձգձգում եւ իմիտացիա: Հայաստանը պետք է իմանա, որ մենք ցանկացած պահի ի զորու ենք հարցը ռազմական եղանակով լուծել», - ասել է Ալիեւը՝ հավելելով, թե «պետությունն ամեն տարի ավելացնում է ռազմական բյուջեն, ինչն ապագայում էլ կշարունակվի»:
«Ռազմական ծախսերի ավելացումը երկրի ինքնիշխան իրավունքն է, դա բնական է մի երկրում, որի ինքնիշխանությունը խախտվել է եւ որը գտնվում է զինված հակամարտության վիճակում», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:
Ըստ «Թրենդ»-ի, այսօր մեկնաբանությամբ է հանդես եկել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հարկ է շարունակել «Պրահայի գործընթացը»՝ միաժամանակ հավելելով, թե «հարցը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականությունը վերականգնելու սկզբունքով»: «Եթե մենք ուզում ենք վերջնականապես լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, ապա պետք է հիմնվենք միջազգային օրենքի վրա», - ասել է Մամեդյարովը:
Արմեն Քոլոյան, Պրահա