Մոսկովյան «Վեդոմոստի» պարբերականը այսօր մեջբերում է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովի օգնական Գենադի Բուկաեւի խոսքը: Ռուս պաշտոնյայի պնդմամբ՝ «Ռուսաստանի ղեկավարությունը արդեն իսկ սկզբունքային որոշում է կայացրել՝ Հարավային Օսիան Ռուսաստանին կցելու մասին»:
Բուկաեւը հույս է հայտնել, որ շուտով երկու հանրապետությունների՝ Հարավային եւ Հյուսիսային Օսիաների փոխարեն կլինի միացյալ կազմավորում, որի անվանումը, ըստ Բուկաեւի, «աշխարհում բոլորին է հայտնի՝ Ալանիա»: Ռուսաստանյան պետական կառույցները առայժմ պաշտոնապես չեն մեկնաբանում վարչապետ Ֆրադկովի օգնականի հայտարարությունները: Արտաքին քաղաքական գերատեսչությունում Բուկաեւի հայտարարությունը ընդհանրապես հրաժարվում են մեկնաբանել:
Կառավարության աշխատակազմի անանուն աղբյուրը «Վեդոմոստի»-ին փոխանցել է, թե «Բուկաեւը այցելել էր տարածաշրջան, բայց որեւէ մեկը նրան նման հայտարարություններ անելու լիազորություն չէր տվել»: ՌԴ կառավարության մեկ այլ անանուն պաշտոնյա «Վեդոմոստի»-ի թղթակցին ասել է. «Բուկաեւի հայտարարությունը փորձաքար էր: Նա, սակայն, փոքր ինչ շտապեց: Այդ հայտարարությունը պետք է հնչեր ավելի ուշ՝ երբ Արեւմուտքը վերջնական վճիռ կայացներ Կոսովոյի խնդրում»:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա