Մատչելիության հղումներ

Ֆրանսիան պատրաստ է աջակցել Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին


Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն այսօր հայտարարել է, որ պաշտոնական Փարիզը պատրաստ է աջակցել Վրաստանին՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու ճանապարհին: Այս մասին Ֆրանսիական խորհրդարանի վերին պալատի ղեկավարը հայտարարել է վրացական խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ Փարիզում կայացած հանդիպման ժամանակ:

«Կովկասյան տարածաշրջանի լիակատար ինտեգրումը եվրոպական կառույցներին համապատասխանում է ՆԱՏՕ-ի անդամ խոշորագույն պետություններից մեկի շահերին», - ասել է Պոնսլեն: Վրացական «Փրայմնյուս» գործակալությունը հաղորդում է, որ Բուրջանաձեի եւ Պոնսլեի՝ Փարիզում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Ֆրանսիայում՝ Վրաստանի օրեր անցկացնելու հարցը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG