Մատչելիության հղումներ

«Լոս Անջելես Թայմս». «Դա ցեղասպանություն էր»


Լուսանկարը՝ «Լոս Անջելես Թայմս»-ի
«Դա ցեղասպանություն էր» վերնագրի ներքո խմբագրականում «Լոս Անջելես Թայմս»-ը այսօր անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը Ջոն Էվանսի հնարավոր հետկանչին` հիշեցնելով, որ նա ընդունել է Հայոց ցեղասպանությունը:

«Պետդեպարտամենտը խուսափում է «ցեղասպանություն» հասկացությունից ոչ թե պատմական խնդրի շուրջ չվիճելու համար, այլ սոսկ հաշվի առնելով Թուրքիայի ռազմավարական դաշնակից լինելու հանգամանքը», - նշում է թերթը:

«Ժամանակն է, որ մենք այլեւս աչք չփակենք խնդրի վրա եւ ընդունենք պատմությունը: Ցեղասպանությունը, ըստ ՄԱԿ-ի կողմից ընդունված բնորոշման՝ «ազգային, կրոնական կամ ռասայական խմբերը մասամբ կամ ամբողջությամբ ոչնչացնելու մտադրություն է»: Հայաստանի դեպքը նույնիսկ սահմանային չի կարող համարվել: 90 տարվա վաղեմության իրադարձությունների մասին ճշմարտությունը ասելու համար դեսպանին պատժելը սազական է ցինիկ, երկակի չափանիշներ կիրառող միապետության, բայց ոչ՝ ազատ աշխարհի առաջնորդ պետության համար», - ասված է «Լոս Անջելես Թայմս»-ի խմբագրականում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG