Հայաստանի Սահմանադրական դատարանում այսօր քննարկվում է մարդու իրավունքների պաշտպանի դիմումը՝ մի շարք օրենսդրական դրույթների եւ կառավարության որոշումների օրինականությունը քննելու խնդրանքով: Հանրապետության նախագահին ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի օգնական Գեւորգ Մհերյանը, կառավարությունը՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Սահմանադրական դատարանի այսօրվա նիստին ներկա են Երեւանի կենտրոնից վտարված քաղաքացիներ:
«Շատ մարտական եմ տրամադրված: Իմ դիրքորոշումը միանշանակ է, ես դրա համար բավական ծանրակշիռ փաստարկներ ունեմ», - նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին ասաց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Արմեն Հարությունյանը նշեց, որ ինչպես եւ «Արդարություն» դաշինքի պատգամավորների հայցում, իր դիմումը եւս ներառում է խնդրի շուրջ Հայաստանի կառավարության՝ 1998 թվականից ընդունված որոշումները: Ըստ նրա, դիմումի մեջ շեշտը ավելի շատ դրվել է օրենքների վրա, քանի որ կառավարության որոշումներից որեւէ մեկի՝ հակասահմանադրական ճանաչվելը կարող է գործընթացի հետ այնքան էլ կապ չունենալ, իսկ եթե օրենք է հակասահմանադրական ճանաչվում, դրա հիման վրա ընդունված բոլոր ենթաօրենսդրական ակտերը եւ որոշումները դառնում են օրենքից դուրս:
Ռուզան Խաչատրյան, Երեւան