Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել, թե ջավախահայության դժգոհությունը եւ տեղի ունեցող միջադեպերը ազգամիջյան հակասությունների արդյունք չեն: Վերջերս էլ Ծալկայում տեղի ունեցած հայ երիտասարդի սպանությունը դիվանագետը որակեց զուտ խուլիգանություն: Չնայած քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, դեսպան աչեչիլաձեն ասաց, որ «հայերի եւ սվանների միջեւ ծագած վեճը կենցաղային բնույթի էր, ոչ թե ազգամիջյան նպատակուղղված քաղաքականության հետեւանք»:
Դեսպանը երկու կողմերի բացատրությունները լսել է հեռուստատեսությամբ: Նրա խոսքերով, թե հայ, թե սվան երիտասարդները մեծ քանակությամբ օղի են խմել, ինչի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որն էլ ավարտվել է սպանությամբ: Դեսպանի տվյալներով, սպանություն կատարողները ձերբակալվել են: Նա վստահեցրեց, որ մեղավորները օրենքի խստությամբ կպատժվեն:
Ռեւազ Գաչեչիլաձեն ավելացրեց նաեւ, որ Վրաստանում ընդհանրապես տարեկան 150-200 սպանություն է լինում: Եթե նկատի ունենանք, որ Վրաստանը բազմազգ պետություն է, ապա հանցագործներն ու սպանվածները նաեւ տարբեր ազգերի ներկայացուցիչներն են լինում, բայց չի կարելի եզրակացնել, որ կատարված հանցագործությունները էթնիկական բնույթ են կրում: «Եթե այդպես լիներ, Վրաստանում պետք է անընդհատ ազգամիջյան հակամարտություններ լինեին»,- կարիծիք հայտնեց դեսպանը:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին՝ դիվանագետը պնդեց, որ ծագած խնդիրները բացառապես սոցիալ-տնտեսական բնույթ են կրում, բայց Վրաստանի լեռնային բնակավայրերում սոցիալ-տնտեսական իրավիճակը շատ ավելի ծանր է, քան Ջավախքում: Եվ երկրի կառավարությունը շահագրգռված է լուծումներ գտնել ու կարգավորել իրավիճակը:
Այդուամենայնիվ, դեսպանի կարծիքով, Վրաստանի իշխանությունները առաջին հերթին ուշադրություն են դարձնում Ջավախքի խնդիրների վրա: Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի շրջանակներում ստացվող 300 մլն դոլար գումարի մոտ կեսը տրամադրվելու է հենց այս տարածաշրջանում սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնելու համար: Միայն 116 մլն դոլար ծախսվելու է ճանապարհների վերանորոգման նպատակով:
Դեսպան Գաչեչիլաձեն հաստատեց նաեւ, որ վրացի ուսուցիչները Ջավախքում ավելի բարձր են վարձատրվում, քան տեղաբնակ հայերը: Նրա բացատրությամբ, պատճառն այն է, որ վրացերենի ուսուցիչներին հրավիրում են Վրաստանի այլ քաղաքներից, բնական է, որ Ջավախք գալու համար նրանց պետք է շահագրգռել բարձր վարձատրությամբ:
«Ջավախահայության շահագրգռվածությունն էլ վրացերեն սովորելը պետք է լինի»,- ասաց դիվանագետը: Նա ընդունեց, որ Ջավախքում աշխատատեղեր չկան: Չկան գործարաններ, բայց խորհրդային ժամանակները վաղուց անցել են, երբ պետության միջոցներով գործարան էր կառուցվում ու պետական աշխատավարձով աշխատատեղեր էին ստեղծվում. «Ուզում եք, որ ձեր հայրենակիցները աշխատանք ունենան՝ ներդրումներ կատարեք,- ասաց նա,- ինչո՞ւ սփյուռքահայությունը ներդրումներ չի կատարում, ասենք, Ախալքալակում, ինչո՞ւ, ասենք, հագուստի կամ միկրոէլեկտրոնիկայի գործարան չեն կառուցում, ինչի շնորհիվ եւ աշխատատեղեր կբացվեն եւ ժողովրդի կենսամակարդակը կբարձրանա: Պետությունն էլ կնպաստի, որպեսզի ներդրումներ կատարվեն Ախալքալակում, եւ պետությունը երաշխավորում է, որ այդ ներդրումները կծառայեն իրենց նպատակին»:
«Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը կարող է նպաստել նաեւ Կարս-Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցումը: Եվ նրանք, ովքեր հետաքրքրված են ջավախահայության կենցաղային պայմանների բարելավմամբ, պետք է կողմ լինեն Կարս-Ախալքալակ երկաթգծի կառուցմամբ, որովհետեւ Ջավաքը եւ Ախալքալակը մասնավորապես տարանցիկ գոտի է դառնում»,- ասաց դեսպանը:
Հայ-վրացական տնտեսական հարաբերությունները դեսպանի կարծիքով, զարգանում են, բայց դեռեւս ոչ ցանկալի եւ բավարար մակարդակով, թեեւ վերջին շրջանում հայ գործարարները սկսել են ներդրումներ կատարել Վրաստանում եւ Վրաստան են արտահանում հայկական որոշ ապրանքատեսակներ, Հայաստանն էլ ներկրում է վրացական ապրանքներ:
Կարինե Քալանթարյան, Երեւան