Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն "Վաշինգթոն Փոստին" տված հարցազրույցում, որը երեկ է հրապարակվել, ասել է, որ չի հավատում Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան պաշտոնական վարկածին եւ ենթադրում է, որ նրան սպանել են: Շեւարդնաձեն այդ հարցազրույցում միաժամանակ ասել է, որ ինքը պատկերացում չունի, թե ո՞վ կարող էր սպանել 41-ամյա վարչապետին:
Ձ005 թվականի փետրվարի 3-ին Ժվանիային եւ նրա ընկերոջը՝ Քվեմո Քարթլիի փոխնահանգապետ Ռաուլ 3ուսուպովին վերջինիս թբիլիսյան բնակարանում մահացած են հայտնաբերել: Ըստ իրավապահների ենթադրության, երկուսն էլ խեղդվել են անսարք վառարանի արտադրած ածխաթթվային գազից:
Ժվանիայի եղբայրը եւ այրին նույնպես համոզված են, որ վարչապետին սպանել են:
Արմեն Քոլոյան, Պրահա