Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նկատմամբ


Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները Բրյուսելում այսօր հայտարարել է, թե մեծ է հավանականությունը, որ Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կկիրառի այդ երկրի նկատմամբ:

«Հաշվի առնելով այն, ինչին մեք ականատես եղանք կիրակի օրը կայացած ընտրությունների ժամանակ, Եվրամիությունը պետք է միջոցներ ձեռնարկի: Խոսքը տնտեսական պատժամիջոցների մասին չէ, ավելի շուտ դրանք կլինեն Բելառուսի պաշտոնատար անձանց համար վիզային նոր սահմանափակումներ», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, ասել է Ֆերերո-Վալդները:

Եվրամիությունում նախագահող Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկը, իր հերթին, հայտարարել է, որ ընտրությունները Բելառուսում անցել են «քաղաքական ճնշումների եւ խախտումների պայմաններում»:

Բրյուսելում այսօր բացվել է Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը, որի օրակարգում Բելառուսի ընտրությունների հարցը ընդգրկված չէ: Չնայած դրան, նախարարները նախատեսում են կարծիքներ փոխանակել հարցի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG