Այսօր Իրանը պաշտոնական նոտա է ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ բողոքելով երեկ Բաքվում կայացած ադրբեջանցիների համաշխարհային համաժողովում հնչած հակաիրանական հայտարարությունների դեմ:
Ադրբեջանի կառավարությանն ուղղված նոտայում Իրանը «սադրանք եւ ներքին գործերին միջամտություն» է որակել համաժողովի մասնակից մի շարք ադրբեջանցիների հայտարարությունները, թե Ադրբեջանի երկու մասերը՝ Ադրբեջանը եւ Իրանի Ադրբեջանը, մեկ երկիր են՝ 50 միլիոն բնակչությամբ:
Համաժողովի մասնակիցները նաեւ դատապարտել են իրանցի ադրբեջանցիների նկատմամբ պաշտոնական Թեհրանի վարած քաղաքականությունը:
Բաքվում Իրանի դեսպան Աֆշար Սոլեյմանին այսօր Բաքվում հայտարարել է, թե անընդունելի է համարում, երբ Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված եւ բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական մասնակցությամբ անցկացվող համաժողովում հնչում են հակաիրանական հայտարարություններ:
Երեկ Բաքվում անցկացված ադրբեջանցիների համաշխարհային համաժողովին մասնակցում էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: