Մատչելիության հղումներ

Հանրահավաք Աբխազիայում՝ ի պաշտպանություն Մերձդնեստրի

Սուխումիում այսօր տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որի մասնակիցները պահանջեցին Ուկրաինայից եւ Մոլդովայից դադարեցնել ճնշումները Մերձդնեստրի նկատմամբ:

Հանրահավաքի ժամանակ ընդունված հայտարարությունում ասված է. - «Չճանաչված հանրապետությունների՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի նկատմամբ տնտեսական ճնշման եղանակները բացարձակապես անընդունելի են քաղաքական արդյունքի հասնելու համար: Մեր ժողովուրդները ընտրված ուղուց չեն շեղվի: Մենք անկախ պետություններ ենք կառուցում»:
XS
SM
MD
LG