Մատչելիության հղումներ

Ահմադինեջադ. «Իրանն իր դիրքերը չի զիջի»


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն այսօր վերահաստատել է, որ իր երկիրը արտաքին ճնշումների չի ենթարկվի եւ չի հրաժարվի միջուկային ծրագրից:

«Մենք մեր ուղուց չենք շեղվի», -֊ ասել է նախագահը՝ ելույթ ունենալով բազմահազարանոց հանրահավաքում, որի մասնակիցները վանկարկում էին «Մահ Ամերիկային»:

Մինչդեռ ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշը եւս մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, որոնք գործում են 1995 թվականից:

Միաժամանակ պաշտոնական Թեհրանը հայտարարարել է, որ վերսկսում է բանակցությունները Մոսկվայի հետ՝ ուրանի հարստացումը Ռուսաստանում կազմակերպելու շուրջ: Վաղը իրանական պատվիրակությունը ժամանելու է Մոսկվա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG