Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ատոմակայանի կառուցումը հնարավոր կլինի նավթի եւ գազի պաշարների սպառումից հետո


Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում մենաշնորհ ունեցող «Ազերէներժի» պետական ընկերության փոխնախագահ Մարլեն Ասկերովն «Ինտերֆաքս»-ի թղթակցին ասել է, որ Ադրբեջանում հնարավոր կլինի քննարկել ատոմակայանի կառուցման հարցը՝ երբ կսպառվեն նավթի եւ գազի պաշարները:

Ասկերովի խոսքերով, Ադրբեջանում ատոմակայան կառուցելու ծրագիր կար դեռ անցած դարի 70-ական թվականներին: 1980-ին Սալյանի շրջանի Նավայի գյուղի մոտակայքում նույնիսկ կառուցվել էր ատոմակայանի հիմքը:

«Չերնոբիլի աղետից հետո այդ ծրագրի իրականացումը սառեցվել է», - ասել է Ասկերովը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG