Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների խումբը պահանջում է դադարեցնել ղարաբաղյան բանակցությունները


«Հայաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն ղարաբաղյան բանակցությունները», - այսօր հայտարարել է Ղարաբաղյան պատերազմին մասնակցած հրամանատարների խումբը:

«Անընդունելի է, երբ տարիներ շարունակ գաղտնիության պայմաններում երկրի եւ ժողովրդի անունից խոստումներ են տրվում եւ պարտավորություններ ստանձնվում, իսկ ժողովուրդը այդ մասին տեղեկանում է կողմնակի մեկնաբանություններից: Մենք այլեւս չենք վստահում այս բանակցություններին եւ հայության անունից այնտեղ բանակցողներին», -նշում են հայտարարության հեղինակները:

Հայտարարությունը ստորագրած 10 հրամանատարները հավաստիացնում են. - «Որքան էլ «երեւանյան որոշ գործիչներ» երկու «բարձրաստիճան անձի» պատճառով իրենց «ատելությունը» փորձեն բոլոր արցախցիների վրա տարածել, միեւնույն է մենք միաբան եւ վճռական ենք եւ հարկ եղած դեպքում միասնաբար հակազդելու ենք հակառակորդի հակահայկական բոլոր դրսեւորումներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG