Մատչելիության հղումներ

«Սահմանադրական հանրաքվեն ուղեկցվել է լուրջ խախտումներով»


«Սահմանադրական հանրաքվեին հետեւելու նպատակով հրավիրված միջազգային դիտորդների եզրակացության համաձայն՝ գործընթացը ուղեկցվել է լուրջ խախտումներով», - փաստել են Հայաստանում դեսպանների եւ միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների՝ երեկ Երեւանում կայացած հանդիպման մասնակիցները:

Հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարությունում նշված է, որ «Հայաստանի իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ ընդունել են, որ ակնհայտ են եղել բազմաթիվ թերացումներ, որոնք ստվեր են գցել ընտրական գործընթացի վրա»:

Հայտարարության հեղինակները կարծիք են հայտնել, որ գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները «վճռորոշ են լինելու Հայաստանի ապագայի համար»:

Ընտրությունների հարցերով զբաղվող միջազգային աշխատանքային խումբը ստեղծվել է 2002 թվականին՝ ընտրությունների աջակցման գործընթացում ներգրավված միջազգային կազմակերպությունների եւ Հայաստանում գտնվող դեսպանատների միջեւ տեղեկատվության եւ փորձի փոխանակման նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG