Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը կայցելի տարածաշրջան


Մարտի 15-ին Բաքու կժամանի Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

Բելգիայում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամեդովը «Թրենդ» գործակալությանը ասել է, որ Ադրբեջան այցի ընթացքում Սեմնեբին «ճանաչողական հանդիպումներ կանցկացնի տարբեր նախարարություններում եւ գերատեսչություններում»:

Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Սեմնեբիի այցը տարածաշրջանային է, եւ նա մարտ ամսվա ընթացքում կայցելի նաեւ Հայաստան: Եվրամիության ներկայացուցչի հայաստանյան այցի ժամկետները ճշտվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG