Մատչելիության հղումներ

Ամերիկյան դեսպանատունը հորդորում է զգուշանալ Հայաստանի արեւելյան սահմանից


Այսօր Հայաստանում ԱՄՆ-֊ի դեսպանատունը պաշտոնական զգուշացում է տարածել՝ հորդորելով Միացյալ Նահանգների քաղաքացիներին զերծ մնալ Հայաստանի որոշ շրջաններ այցելելուց:

Մասնավորապես, ամերիկացի բոլոր պաշտոնյաներին խորհուրդ է տրվում չօգտվել Իջեւան - ֊Նոյեմբերյան խճուղու Կիրանց -֊ Բաղանիս -֊ Ոսկեվան հատվածից, որը շատ մոտ է հայկական եւ ադրբեջանական ուժերի շփման գծին:

Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացնում է, որ միայն վերջին երկու օրերին ադրբեջանական կողմից կրակ է բացվել Իջեւանի, Շորժայի, Վայքի եւ Նոյեմբերյանի հայկական հենակետերի ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG