Մատչելիության հղումներ

Զուրաբ Նողաիդելի. «Միջազգային հանրությունը շահագրգռված չէ հակամարտությունների գոտում ստատուս քվոյի պահպանմամբ»


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին կիրակի օրը հայտարարել է, որ միջազգային հանրությունը շահագրգռված չէ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունների գոտում ստատուս քվոյի պահպանմամբ:

Մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հետ Նյու Յորքում կայացած հանդիպման արդյունքները, Վրաստանի վարչապետը նշել է, թե «բոլորի համար պարզ է, որ ստատուս քվոյի պահպանմամբ խաղաղապահ գործընթացը հաջողություն չի ունենա»:

«Խաղաղապահ գործողության նպատակը հակամարտությունների գոտում ստատուս քվոյի պահպանումը չէ: Դա ոչ մեկի շահերից չի բխում», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է Նողաիդելին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG