Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում Microsoft-ի առաջին գրասենյակը բացվել է Հայաստանում


«Հայաստանի ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը այսօր հրավիրած ասուլիսում հերքեց օրերս ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության տարածած լրատվությունը, թե աշխարհահռչակ Microsoft ընկերության՝ Բաքվում բացված ներկայացուցչությունը առաջինն ու առայժմ միակն է տարածաշրջանում:

«Առաջինը բացվել է Հայաստանում: Նպատակ կար, որպեսզի տարածաշրջանում բացվեր միայն Հայաստանում, բայց քանի որ հայ-ադրբեջանական խնդիրներ կան, նրանք որոշեցին բացել նաեւ Ադրբեջանում», - հայտարարեց Ենգիբարյանը՝ հավելելով, որ Վրաստանում Microsoft-ի ներկայացուցչություն բացելու հարցը «ընդամենը քննարկման փուլում է»:

«Microsoft-ը իր ֆիրման Հայաստանում գրանցվել է մեկ ամիս առաջ: Ուղղակի պաշտոնապես չէր հայտարարվում, որովհետեւ ներկայացուցիչը, որն արդեն ընտրված է, պայմանագիրը ստորագրել է միայն անցած շաբաթ», - շարունակեց Ենգիբարյանը: - «Ներկայումս բանակցություններ են գնում, որպեսզի Microsoft կազմակերպությունը տեղակայի իր գրասենյակը «Հայաստանի ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տարածքում»:

Այս շաբաթ ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցիչ (Country Manager) մրցութային կարգով ընտրվել է Գրիգոր Բարսեղյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG