Քննարկվող հարցերի թվում էր նաեւ ՁԻԱՀ-ի եւ ՄԻԱՎ-ի դեմ պայքարը: Հայաստանյան կողմի ներկայացուցիչ, տեղական Կարմիր խաչի երիտասարդական բաժնի անդամ Էմմա Խաչատրյանը նշում է, որ ինչպես ԱՊՀ բազմաթիվ երկրներում, այնպես էլ Հայաստանում աստիճանաբար ահագնանում է ՁԻԱՀ֊-ի տարածման վտանգը:
Երեւան են ժամանել Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, ինչպես նաեւ Նորվեգիայի եւ Ռումինիայի ներկայացուցիչները: Նախատեսված է նրանդ հանդիպումը մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արթուր Պողոսյանի հետ:
Մոլդովայի Կարմիր խաչի տեղական կազմակերպության երիտասարդական բաժնի ներկայացուցիչ Զանյա Միքոլանը հույսով է, որ ոչ միայն կքննարկվեն երիտասարդական բաժինների հետագա անելիքները, այլեւ տեղի կունենա փորձի փոխանակում:
«Մենք այստեղ առաջին անգամ ենք: Կարող եմ ասել, որ մեծ ակնկալիքներ ունենք, ցանկանում ենք ավելի ընդլայնել այս ցանցը եւ ներգրավել նոր անդամների: Առաջնահերթ ենք համարում փորձի փոխանակումը եւ նոր գիտելիքների ձեռքբերումը», - ասում է Զանյան:
Ուկրանիական Կարմիր խաչի երիտասարդական բաժինը ներկայացնող Ռակսալանա Կլուչինսկայայի կարծիքով՝ ցանկալի կլիներ, որ նմանատիպ հանդիպումները ավելի հաճախ կազմակերպվեին:
«Ես մեծ հույսեր եմ կապում այս հանդիպման հետ, համոզված եմ, որ առաջիկա օրերին մենք ավելին կիմանանք այլ պետությունների երիտասարդական բաժինների գործունեության մասին, կամավորների հետ աշխատելու նոր տարբերակներ կգտնենք: Հուսով եմ, որ այս հանդիպումը բացառիկ չի լինի, եւ հետագա ընթացք կունենա»,- նշեց Ռակսալանան:
Էրիկ Ղազարյան