Մատչելիության հղումներ

Նոր 10-֊դոլարանոցները՝ շրջանառության մեջ


ԱՄՆ֊-ի Կենտրոնական բանկը (Federal Reserve) այսօր շրջանառության մեջ դրեց նոր 10-֊դոլարանոց թղթադրամները:

Նարնջագույն, դեղին եւ կարմիր գույներ պարունակող նոր 10-֊դոլարանոցները կփոխարինեն կանաչ թղթադրամին, որը, սակայն, կմնա շրջանառության մեջ:

Վերջին երեք տարվա ընթացքում կեղծումներից պաշտպանելու նպատակով ԱՄՆ֊-ի կենտրոնական բանկը շրջանառության մեջ էր դրել 50֊-դոլարանոց եւ 20-֊դոլարանոց նոր թղթադրամները: «Ասոշիեյթեդ Փրես»-ի համաձայն, հաջորդ տարի կթողարկվեն նոր 100֊-դոլարանոցները:

1 եւ 5 դոլար արժողությամբ թղթադրամները չեն նորացվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG