Մատչելիության հղումներ

Ադրբեջանի թռչնաբուծարանում ոչնչացվել է 540 հազար հավ


Բաքվից 72 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող «Քիլյազի» տոհմական թռչնաբուծարանում ոչնչացվել է շուրջ 540 հազար հավ: Ոչնչացվելու են նաեւ 3 կիլոմետր շառավղով տարածքում գտնվող բոլոր կենդանի թռչունները: Պատճառը, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, թռչնաֆաբրիկայում փետրվարի վերջին հայտնաբերված թռչնագրիպի H5N1 մահացու վիրուսն է:

Ծովափնյա Քիլյազի ավանի շրջակայքում, որտեղ արձանագրվել էր ավելի քան 1000 չվող թռչունների անկում, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, Ադրբեջանի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է լրացուցիչ շուրջ 2,7 միլիոն դոլար:

Իսկ Ադրբեջանի Բարդայի շրջանի բնակիչները day.az-ին հայտնել են, թե հայտնաբերել են թռչնագրիպից սատկած մի քանի կատու: Տեղի անասնաբուժական ծառայությունը, սակայն, հերքել է նման հնարավորությունը՝ նշելով, թե «բնակիչները ուղղակի խուճապի մեջ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG