Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Վիեննայում մասնակցելու է ԵԱՀԿ անդամ պետությունների մշտական խորհրդի նիստին, որի հիմնական թեման, ըստ արտգործնախարարության մամլո խոսնակ Համլետ Գասպարյանի, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումն է:
«ԵԱՀԿ մշտական խորհուրդը պարբերաբար հավաքվում է եւ հարցեր քննարկում: Այս անգամ նիստը անցնելու է արտգործնախարար Օսկանյանի մասնակցությամբ: Նախարարը պետք է ներկայացնի իրավիճակը: Ըստ երեւույթին, կզեկուցի նաեւ Ռամբույեի եւ դրանից հետո ստեղծված վիճակի մասին», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Համլետ Գասպարյանը:
Հայաստանի արտգործնախարարը Ավստրիայի մայրաքաղաք է ժամանում Բեռլինից: Երեկ Վարդան Օսկանյանը Գերմանիայի մայրաքաղաքում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան դիվանագետների՝ արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի, արտգործնախարարության պետքարտուղար Գեորգ Բումգաարդենի եւ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Քննարկման շրջանակը բավական լայն էր՝ երկկողմ հարաբերություններից մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորում:
Չորեքշաբթի օրը նախարար Օսկանյանը նաեւ հանդես է եկել զեկուցումով Գերմանիայի Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում: «Մի քանի հարյուր մարդ էր հավաքվել՝ քաղաքագետներ, վերլուծաբաններ, համալսարանականներ, դիվանագետներ, պատգամավորներ: Բավական հետաքրքիր զեկույց էր, որը վերաբերում էր Հարավային Կովկասի զարգացումներին, Խորհրդային Միության փլուզումից հետո այն գործընթացներին, որոնցով նաեւ Հայաստանը անցավ», - ասաց Համլետ Գասպարյանը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա