Մատչելիության հղումներ

Ռուսաստանում նվազում է լավատեսությունը ռուս-վրացական հարաբերությունների հանդեպ


Ռուսաստանում վերջին ժամանակներս խիստ նվազել է լավատեսությունը ռուս-վրացական հարաբերությունների հանդեպ: Այդ են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի փետրվարյան հարցման արդյունքները:

Հարցվածների ընդամենը 13 տոկոսն է համարում, որ ռուս-վրացական հարաբերությունները բարեկամական են, լավ եւ կայում, մինչդեռ 2003 թվականին նման կարծիք ուներ ռուսաստանցիների 21 տոկոսը: Հարցվածների 20 տոկոսը գտնում է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները սառն են, իսկ 39 տոկոսը համոզված է, որ այդ հարաբերությունները լարված են:

Միաժամանակ ռուսաստանցիների 18 տոկոսը ռուս֊-վրացական հարաբերություններն անվանել են «թշնամական», այնինչ 2003 թվականին նման կարծիք ուներ հարցվածների ընդամենը 6 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG