Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասի վերաբերյալ լսումներ՝ Եվրամիությունում


Եվրամիությունում կայացել «Նոր հարեւանություն» ծրագրի եւ Հարավային Կովկասում Եվրամիության դերին նվիրված լսումներ: Լսումներին մասնակցել են Հարավային Կովկասում Եվրամիության նախկին ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Անդրեաս Գրոսսն ու Անդրես Հերկելը:

Միջազգային ճգնաժամերի խմբի կովկասյան հարցերի պատասխանատու Սաբինա Ֆրեյզերը ANS հեռուստաալիքին հայտնել է, որ մոտ 3 ժամ տեւած լսումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրասնսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն անդրադարձել է Ռամբույեի ձախողված բանակցություններին:

Ֆասիեն, Սաբինա Ֆրեյզերի խոսքերով, նշել է, թե նախագահներ Ալիեւը եւ Քոչարյանը հրաժարվել են փոխզիջումների գնալ եւ բանակցությունները շատ դժվար են եղել: Հիմնական խնդիրները կրկին եղել են գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Ըստ Ֆրեյզերի, լսումների ընթացքում Ջուղայի հայկական հուշարձանների ոչնչացման հարցը չի արծարծվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG