1991 թվականից ի վեր, երբ հանրաքվեով հռչակվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը, երկիրն ապրում է սահմանադրական օրենքներով եւ նորմատիվ այլ ակտերով: Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսքերով, Սահմանադրությունը կարող է հանրաքվեի դրվել արդեն այս տարի:
Վերջին մի քանի տարիներին անընդհատ ասվում է, որ հասունացել է մայր օրենք ունենալու պահը: Արդեն մի քանի տարի գործող Սահմանադրական հանձնաժողովը, որտեղ ներկայացված են Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքական ուժերը, շարունակում է աշխատել Սահմանադրության նախագծի վրա: Եվ ընթացիկ տարվա երկրորդ կեսին նախագիծը կներկայացվի խորհրդարան, որտեղ հաստատվելուց հետո կդրվի համաժողովրդական հանրաքվեի: Ենթադրվում է, որ դա տեղի կունենա արդեն այս տարի:
2007 թվականին տեղի են ունենալու Լեռնային Ղարաբաղի նախագահի հերթական ընտրությունները: Ներկայիս նախագահ Արկադի Ղուկասյանը, ըստ գործող սահմանադրական օրենքի, իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվելու նախագահի պաշտոնում:
«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Արկադի Ղուկասյանը այս կապակցությամբ ասաց. - «Օրենքը դա արգելում է: Ես ենթադրում եմ, որ այս տարվա ընթացքում մենք կընդունենք Սահմանադրություն, որը կապ չունի նախագահական ընտրությունների հետ... Այդ հնարավորությունը կստեղծի՞ Սահմանադրությունը, թե՞ ոչ՝ դա հարցական է: Մեր ժողովուրդն է ընդունելու այդ Սահմանադրությունը»:
«Եվ եթե անգամ այդ Սահմանադրությունը այդ հնարավորությունը տա ինձ՝ էլի չգիտեմ՝ իմաստ ունի՞ իմ մասնակցությունը, թե՞ ոչ», - հավելեց Ղուկասյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքն էլ Հայաստան տեղափոխվի (նման լուրեր արդեն շրջանառվում են), Լեռնային Ղարաբաղի նախագահը պատասխանեց. - «Ես չեմ գտնում, որ ես կտեղափոխվեմ Հայաստան: Գտնում եմ, որ ես այդ իրավունքը չունեմ: Անկախ նրանից, ինչ պաշտոն ես այստեղ կզբաղեցնեմ, կամ չեմ զբաղեցնի ընհանրապես, չեմ գտնում, որ իմ տեղը Հայաստանում է: Գտնում եմ, որ ես պետք է մնամ Ղարաբաղում»:
Կարինե Քալանթարյան