Մատչելիության հղումներ

«Ադրբեջանցիների թիվը աշխարհում 50 միլիոն է»


Արտերկրում բնակվող ադրբեջանցիների հարցերով զբաղվող Պետական կոմիտեի ղեկավար Նազիմ Իբրահիմովը այսօր «ԱզերԹաջ»-ի թղթակցին հայտնել է, թե աշխարհում բնակվում է 50 միլիոն ադրբեջանցի, որոնցից միայն 8 միլիոնը՝ Ադրբեջանում:

Ըստ Իբրահիմովի, 30 միլիոն ադրբեջանցի բնակվում է Իրանում, 2,5 միլիոն Ռուսաստանի Դաշնությունում եւ 1,5 միլիոն՝ Միացյալ Նահանգներում:

Իբրահիմովը հոծ ադրբեջանական համայնք ունեցող երկրների թվում նշել է նաեւ Ուկրաինան, Ֆրանսիան ու Գերմանիան` ուր բնակվում է 350-500 հազար ադրբեջանցի:

Ադրբեջանցի պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե ինչ փաստաթղթերի հրապարակման կամ ինչ հետազոտությունների արդյունքում են ի հայտ եկել այս թվերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG