Մատչելիության հղումներ

Իրանը Վենեսուելային առաջարկել է աջակցել միջուկային ծրագրի իրականացման գործում


Իրանի խորհրդարանի խոսնակ Ղոլամալի Հադդադ Ադելը Վենեսուելային առաջարկել է օգնել խաղաղ նպատակներով միջուկային էներգիա արտադրելու գործում:

«Մենք ուզում ենք օգնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կանոնների շրջանակներում: Այս գործակալությունը ստեղծվել է, որպեսզի աշխարհի երկրները կարողանան փոխանակել իրենց փորձը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում», - Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը:

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որը խստորեն քննադատում է ԱՄՆ-ին, պաշտպանել է միջուկային ծրագիր իրականացնելու Իրանի իրավունքը:

Վենեսուելան եւ Իրանը նավթարդյունահանող երկրների ՕՊԵԿ կազմակերպության անդամ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG