Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս համատեղել ուսումը եւ աշխատանքը


Հայաստանում ծնողներն իրենց պարտավորված են զգում հնարավորինս երկար ապահովել իրենց զավակների հանգիստ ու անհոգ կյանքը: Ամեն դեպքում կան ուսանողներ, ովքեր ցանկանում են աշխատել ու սեփական միջոցներով հոգալ իրենց ծախսերի գոնե մի մասը:

Աշխատել ցանկացողները համաձայն են գումար վաստակել նաեւ ոչ իրենց մասնագիտությամբ՝ ընտրելով հատուկ կրթություն չպահանջող աշխատանք՝ պահակի, վաճառողի, հսկչի, դռնապանի:

Կան ուսանողներ, որոնց մասնագիտությունը թույլ է տալիս ուսմանը զուգահեռ աշխատել իրենց բնագավառում: Այս դեպքում երկու օգուտ է քաղում ուսանողը. ե’ւ գումար է վաստակում, ե’ւ գործնական գիտելիքներ է ձեռք բերում:

Հետաքրքիր է, որ կրթվելու նպատակով Հայաստան եկած օտարերկրացի ուսանողների մի մասը եւս հնարավորության դեպքում աշխատելու մտքից չի հրաժարվում:

«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կոմերցիոն բաժնի պետ Անդրանիկ Գրիգորյանն ասում է, որ այժմ աշխատանք ունի ուսանողության 4-8 տոկոսը: Ուսանողների համար գործ գտնելը բարդանում է այն պատճառով, որ պահանջարկ ունեն ավելի շատ փորձառու մասնագետները, իսկ բուհերում, ըստ Գրիգորյանի, ուսման գործնական հատվածը ըստ արժանվույն չի կազմակերպվում:

Եզրակացությունը մեկն է. աշխատանքը ուսմանը չպիտի խանգարի, եւ շատ լավ է, եթե ուսանողին հաջողվում է դրանք արդյունավետ կերպով համատեղել:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG