Մատչելիության հղումներ

ՄԱԿ֊-ի պաշտոնյան զգուշացնում է, որ թռչնագրիպի վիրուսի դեմ պատվաստանյութը կարող է ստեղծվել միայն համաճարակից հետո


Այսօր թռչնագրիպի եւ գրիպի հարցերով ՄԱԿ-֊ի ավագ համակարգող Դեյվիդ Նաբարոն հայտարարել է, որ թռչնագրիպի վիրուսի դեմ պատվաստանյութը հնարավոր կլինի ստեղծել միայն պանդեմիայից՝ համաշխարհային համաճարակից հետո:

«Մենք չենք կարող ունենալ համաշխարհային համաճարակ առաջացնող վիրուսի դեմ պատվաստանյութ՝ մինչեւ համաշխարհային համաճարակ տեղի չունենա», - ասել է ՄԱԿ֊-ի պաշտոնյան: Նրա վկայությամբ, թռչնագրիպի վիրուսը նախ պետք է մուտացիայի ենթարկվի եւ անցնի մարդուց մարդուն, ու միայն համաշխարհային համաճարակից հետո հնարավոր կլինի ստեղծել այդ վիրուսի դեմ պատվաստանյութը:

«Համաճարակից հետո մոտ 6 ամիս կպահանջվի բավարար քանակությամբ պատվաստանյութ արտադրելու համար», - հայտնել է Նաբարոն:

Մասնագետները զգուշացնում են, որ համաշխարհային համաճարակի բռնկման դեպքում թռչնագրիպի զոհ կարող են դառնալ միլիոնավոր մարդիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG