Մատչելիության հղումներ

Լրագրողների պաշտպանության կոմիտեն՝ Հայաստանի մասին


Լրագրողների պաշտպանության կոմիտեյի (Committee to Protect Journalists) դիտարկումների համաձայն, 2005 թվականի Հայաստանի ամենամեծ խնդիրը՝ 2002 թվականից հեռուստաեթերից զրկված «Ա1+» -ի հերթական, թվով 10-րդ հայտի մերժումն էր:

«Հակառակ Եվրախորհրդի եւ միջազգային այլ կազմակերպությունների հորդորների՝ Հայաստանի կառավարությունը փետրվարին կրկին չարտոնեց հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումը», - փաստում է կոմիտեն:

Նույն ամսին ներքին գործերի նախարարությունը կասեցրեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան այրելու առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը: «Ոչ ոք այդպես էլ չձերբակավեց, ոստիկանությունը անգամ չի հարցաքննել այն քաղաքական գործչին, որը, թերթի պնդմամբ, պատասխանատու էր հանցագործության համար», - նշում են զեկույցի հեղինակները:

Լրագրողին պատկանող ավտոմեքենան այրելու մարտավարությունը կրկնվեց ապրիլ ամսին: Այս անգամ թիրախը «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի ավտոմեքենան էր: Ըստ Ալեքսանյանի, այդ հարձակումը հետեւել էր տեղական իշխանություններին քննադատող հոդվածի հրապարակմանը:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի գնահատմամբ, ապրիլի 19-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է մի օրենք, որով լրատվամիջոցների առջեւ արգելքներ են դրվում՝ ահաբեկչական գործողությունները լուսաբանելիս:

Ըստ զեկույցի, հայ քաղաքական գործիչները նման որոշումը պատճառաբանեցին ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Մինչդեռ, Երեւանի մամուլի ակումբն իր մտահոգությունն էր հայտնում փաստաթղթում ամրագրված անորոշ ձեւակերպումների կապակցությամբ:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG