Մատչելիության հղումներ

Այսօր բացված նստաշրջանում Վրաստանի խորհրդարանը կլսի Սահակաշվիլիի ուղերձը եւ կքննարկի խաղաղապահների հարցը


Այսօր Թբիլիսիում բացվեց Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը, որի ընթացքում նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանդես կգա ամենամյա ուղերձով, իսկ պատգամավորները կքննարկեն Հարավային Օսիայից ռուսաստանյան խաղաղապահ ուժերի դուրս բերման հարցը:

Վրաստանի նախագահը ազգին հասցեագրված ուղերձով հանդես կգա այսօր երեկոյան: «Կովկասպրես» գործակալության համաձայն, որոշ ընդդիմադիր պատգամավորներ արդեն հայտարարել են, թե ներկա չեն լինելու դահլիճում:

Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի դուրս բերման հարցը պատգամավորները մտադիր են քննարկել վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG