Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը տարածքային ամբողջականության հարցում զիջումների չի գնա»


Մեկնաբանելով Ռամբույեում Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե տարածքային ամբողջականության հարցում Ադրբեջանը զիջումների չի գնալու:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերության հարցազրույցում Մամեդյարովը նշել է, թե «նախագահներին չի հաջողվել համաձայնության գալ ադրբեջանցի փախստականների ու տեղահանված անձանց վերադարձի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում»:

Իսկ ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է նաեւ, որ Իլհամ Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը համաձայնության են եկել քննարկվող 9-ը հարցերից 7-ի շուրջ:

Մամեդյարովը նաեւ հայկական կողմին մեղադրել է «ոչ կառուցողական դիրքորոշման մեջ»:

«Եթե նրանք փոխեին իրենց դիրքորոշումը, մենք վաղուց կհասնեինք խաղաղության: Գոյություն ունի կարգավիճակի հարցը, որը շատ լուրջ պրոբլեմ է: Ադրբեջանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Ղարաբաղը շրջապատող բոլոր շրջաններից եւ տեղահանվածները պետք է վերադառնան իրենց տները», - ըստ ադրբեջանական ITV հեռուստատեսության, ասել է արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG