Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ ծանուցելով, որ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը ներառվել է ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգում: Սակայն այն կներկայացնի ոչ թե Լարիսա Ալավերդյանը, այլ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի ընթացքում ընտրվելիք մարդու իրավունքների նոր պաշտպանը:
«Հիմք ընդունելով օրենքի պահանջը` [«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը] հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով կներառվի քառօրյայի օրակարգում», - ասված է հաղորդագրություն: - «Նկատի ունենալով, որ մարդու իրավունքների առաջին պաշտպանի լիազորությունները դադարել են հունվարի 5-ին (մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 27-րդ հոդվածի համաձայն) եւ նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` միայն մարդու իրավունքների պաշտպանին է վերապահված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցի ներկայացումը, ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայում կընտրվի մարդու իրավունքների պաշտպան, եւ օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովին կներկայացնի տարեկան զեկույցը, որտեղ անպայման ներառված կլինի մարդու իրավունքների պաշտպանի 2005 թվականի գործունեության հաշվետվությունը»:
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այս շաբաթ ավելի վաղ նամակով դիմել էր խորհրդարանի խոսնակին՝ առաջարկելով Ազգային ժողովում քննարկել մարդու իրավունքների պաշտպանի 2005 թվականի գործունեության մասին զեկույցը:
Ալավերդյանը, մինչդեռ, ուրբաթ օրը ասաց, որ ամեն դեպքում հրապարակելու է իր զեկույցը, որի ընդհանուր եզրակացությունը մարդու իրավունքների նախկին պաշտպանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ձեւակերպեց հետեւյալ կերպ. - «Ամենամեղմ ձեւակերպումով՝ մենք չենք արձանագրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացում»:
Աննա Սաղաբալյան