Մասնագիտությամբ իրավաբանն ուսումնասիրել է շուրջ 70 000 ստորագրություն եւ պարզել, որ ստորագրելիս մարդը «նկարում» է ոչ միայն «իր հոգու պատկերը, այլեւ ֆիզիկական մարմինը»:
«Ձեռագրաբանի եզրակացությունը հիմնվում է գծի որակի եւ կատարման, ստորագրության կոնստրուկտիվ կառուցվածքի, երկրաչափական տոկունության եւ մի շարք այլ հատկանիշների վրա: Ստորագրության միջոցով հնարավոր է որոշել նաեւ տվյալ անձի տարիքը, ամենադժվարը սեռը որոշելն է: Այս ամենը գուշակություն չէ, ես կարող եմ հիմնավորել տվյալ մարդու իմ բացահայտած բոլոր հատկանիշները», - ասում է Խաչատրյանը: - «Ձեռագրաբանի համար հեռավորությունը նշանակություն չունի՝ կարող եք ցանկացած երկրից ուղարկել ինձ ստորագրություն եւ ես կորոշեմ այդ մարդու բնավորության կարեւորագույն հատկանիշները: Օրինակ, որեւէ բանկի հետ համագործակցելուց առաջ ձեռագրաբանին հարկավոր է ընդամենը նայել բանկի կառավարչի ստորագրությանը»:
«Ձեռագրաբանը կարող է օգտակար լինել նաեւ բժշկությանը, մինչդեռ մեզ մոտ բժշկությունը ախտորոշման առումով կարծրացած վիճակում է, եւ շատ բժիշկներ հանձին ինձ տեսնում են մրցակցի», - շարունակում է Սամվել Խաչատրյանը:
Ի տարբերությունը հայ եւ արտասահմանցի մյուս ձեռագրաբանների, նա ստորագրությամբ որոշում է ոչ միայն մարդու հոգեբանական պատկերը, այլեւ կարողանում է տալ բժշկական ախտորոշում:
«Ես չեմ կարող ասել, թե, օրինակ, սրտային որ հիվանդությամբ է մարդը տառապում, բայց եթե մարդն ունի սրտի պրոբլեմ, ես դա տեսնում եմ միանշանակ: Ֆիզիոլոգիական թույլ հանգույցը մարդն իր ստորագրության մեջ նկարում է», - բացատրում է Խաչատրյանը:
Հասմիկ Սմբատյան