Մատչելիության հղումներ

Ադրբեջանում դադարեցվել է ահաբեկչությունը ֆինանսավորող 6 կազմակերպությունների գործունեությունը


Ադրբեջանի ներքին գործերի առաջին փոխնախարար Վիլայեթ Էյվազովը հայտնել է, որ երկրում դադարեցվել է ահաբեկչությունը ֆինանսավորող 6 կազմակերպությունների գործունեությունը:

«2005 թվականին Ադրբեջանում բացահայտվել են 43 անձինք, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ: Նրանք արտաքսվել են երկրից», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է Էյվազովը եւ ավելացրել. - «Օպերատիվ գործողությունների արդյունքում ներկայումս Ադրբեջանում նման կազմակերպությունների գործունեությունը նախորդ տարիների համեմատ զգալիորեն սահմանափակվել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG