Մատչելիության հղումներ

Ադրբեջանում արձանագրվել է չվող թռչունների զանգվածային անկում


Ադրբեջանի Խաչմազի շրջանում եւ Դիվիչի նավահանգստի տարածքում արձանագրվել են չվող թռչունների զանգվածային անկման դեպքեր:

Տեղի բնակիչները ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնել են, որ դեպքերը դիտվել են վերջին 3-4 օրերին: Բնակիչները նշել են, որ թռչունների մոտ հայտնաբերվել է «թռչնագրիպին նման ախտանշաններ»:

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության Պետական անասնաբուժական ծառայության մամլո քարտուղար Յոլչու Խանվելին ANS-ի հետ զրույցում հաստատել է նշված շրջանում թռչունների անկման լուրը, սակայն հերքել է, թե անկումը կրել է զանգվածային բնույթ:

Նա նաեւ նշել է, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թռչունների անկման պատճառը ինֆեկցիոն հիվանդություններն են: Ըստ Խանվելիի, մի քանի օր առաջ չվող թռչունների անկման դեպքեր են արձանագրվել նաեւ ափամերձ այլ շրջաններում, սակայն պարզվել է, որ թռչունները սատկել են ինֆեկցիոն հիվանդություններից, ցրտից եւ սովից:

Մինչ այժմ Ադրբեջանում թռչնագրիպի վարակի դեպքեր չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG